Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց հավաքականը առաջինն է

Սպորտ
8d4fc3b1fe079790bc225a49e461d91f

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթահարեց 2013 թ Եվրոպայի առաջնության որակավորման առաջին արգելքը եւ մտավ 2-րդ փուլ:

Մալթայում կայացած ընտրական մրցաշարի երրորդ տուրում մեր ֆուտբոլիստուհիները ոչ-ոքի խաղացին դաշտի տերերի ընտրանու հետ` 1:1:

Երեք խաղում վաստակելով 5 միավոր`Հայաստանի ընտրանին զբաղեցրեց առաջին տեղը եւ նվաճեց 2-րդ փուլի միակ ուղեգիրը: Մեր թիմը 1 միավորով առաջ անցավ Մալթայի եւ Վրաստանի հավաքականներից:

Այդպիսով, մեր ֆուտբոլիստուհիները հրաշալի նվեր մատուցեցին հենց իրենց` մարտի 8-ի կապակցությամբ: