Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 1
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը համառ պայքարում ոչ-ոքի խաղաց. Tata Steel Masters

Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters խոշոր մրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 12-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Գուկեշի հետ:

Հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում: Նավակային վերջնախաղում սպիտակները զինվորի առավելություն ստացան, սակայն մեր հայրենակցը բավական գրագետ պաշտպանվեց և 72-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:

Լևոն Արոնյանը վաստակեց 6,5 միավոր և այժմ բաժանում է 5-7-րդ տեղերը: Վաղը նախատեսված վերջին տուրում նա սպիտակներով ուժերը կչափի իրանցի Փարհամ Մաղսուդլուի հետ, որն այսօր հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիշիին, վաստակեց 6 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական: