Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոիստները կպայքարեն գավաթի համար

Սպորտ
bad4259f6ca978d92990bda3fdad09ac

Մարտի 6-ին «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա 2011 թ ձյուդոի Հայաստանի մեծահասակների գավաթի խաղարկությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցանակներ կխաղարկվեն տղամարդկանց 6 եւ կանանց 3 քաշային կարգերում:


Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ադրիան Կրոիտորուն խաղարկությանը մասնակցելուց ազատել է գյումրեցի Հովհաննես Դավթյանին (60 կգ) և հրազդանցի Արմեն Նազարյանին (66 կգ), որոնք կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: