
A
A
«Ալաշկերտը» խզել է 5 ֆուտբոլիստների պայմանագրերը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստների հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս տարվանից թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2022-23թթ առաջնության աշնանային հատվածից հետո «Ալաշկերտը» 34 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: