
A
A
Հայաստանի պարային զույգը դուրս մնաց Եվոպայի գեղասահքի առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՖինլանդիայի Էսպու քաղաքում ընթացող 2023թ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վիկտորիա Ազրոյան - Արթուր Գրուզդև պարային զույգը չկարողացավ հաղթահարել նախնական փուլը և դուրս մնաց պայքարից:
Այսօր կայացած պարտադիր ծրագրում մեր զույգը 40,89 միավորով զբաղեցրեց վերջին՝ 23-րդ տեղը: Մեդալների համար պայքարը կշարունակեն 1-20-րդ հորիզոնականներում գտնվող զույգերը:
Նշենք, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ուրիշ մասնակից չունի: