Բացել լրահոսը Փակել լրահոսը
327760868_591721719461282_1014099827042241012_n
A A
Պաշտոնական

Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում հայտնաբերվել է հակատանկային ական

Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական։

Հայտնաբերված ականը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան: