
A
A
Վանաձորի անտառամերձ հատվածում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 26-ին, ժամը 16:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վանաձորի անտառպետություն» 4-րդ պահաբաժնի տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, որից 2 հա-ն՝ անտառային տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 4 աշխատակից և 2 քաղաքացի։