Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ
A A
Սպորտ

Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Մկրտիչ Չիրքինյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» Մկրտիչ Չիրքինյանը:

 

 Մկրտիչ Չիրքինյանը մեր համայնքի երեւելի եւ ականավոր անհատներից էր, որի անունը ոսկե տառերով է գրված Էջմիածնի եւ Հայաստանի սպորտային կյանքում:

 

1959 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ:

1963 թվականին Էջմիածին քաղաքում հիմնել է հունա-հռոմեական ըմշամարտի դպրոց եւ դարձել այս սպորտաձեւի հիմնադիրը քաղաքում:

1997 թվականին հոկտեմբերի 23-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

2002 թվականին ստացել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողի կոչում:

2002 թվականին դեկտեմբերի 27-ին արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար հանրապետության նախագահի շնորհակալագրի:

1969-1985 թթ. եղել է Հանրապետության հավաքականի մարզիչ:

 

2022 թվականի նոյեմբերին մեծ շուքով նշվեց նրա մարզչական գործունեության 60-ամյակը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մկրտիչ Չիրքինյանն արժանացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի: Համայնքի ղեկավարի կողմից  պարգեւատրվեց շնորհակալագրով ու անվանական մեդալով՝ երկարամյա ակնառու գործունեության, սպորտի զարգացման եւ մասսայականացման գործում ունեցած անուրանալի ավանդի համար:

Նրա անունն է կրում Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճը:

 

Մկրտիչ Չիրքինյանն 84 տարեկան էր:

 

Էջմիածնի քաղաքապետարան