Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Թուրքիայի հարավում երկրաշարժ է գրանցվել

 Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի  Արտակարգ իրավիճակների վարչությունը:

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:

 

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: