Բացել լրահոսը Փակել լրահոսը
327552098_890224095440764_4730749876848683086_n
A A
Պաշտոնական

Մայր Աթոռի արխիվային ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր վավերագրով

Ազնվափայլ Շուշան Դուրյանը (Ֆրանսիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ընծայաբերեց մի բազմակնիք փաստաթուղթ՝ նվիրված երջանկահիշատակ Տ.Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի մինչ Հայրապետություն ծառայագործությանը:
 
Վավերագիրը՝ Տարոն աշխարհի ազգայինների գրությունն է ուղղված Կ. Պոլսի Հայոց Սրբազան պատրիարքին և Ազգային կրոնական ու քաղաքական ժողովի անդամներին, 1866 թ., մայիս 7, Մուշ (բնագիր, թուղթ, մեծադիր մեկ թերթ):
Հայոց Հայրապետի օրհնությամբ պատմական վավերագիրը մշտապես կպահվի Սբ Էջմիածնի Արխիվում:
 
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն