Մենք ունենք հույս, որ Ադրբեջանը չի հարձակվի․ Գագիկ Մելքոնյանը՝ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հիմնականում քննարկվել է վերջին դեպքերը, որոնք կատարվել են Վարդենիսի հատվածում, ինքը պատասխանեց, որ քննությունը կվերջանա և ամեն ինչ կպարզվի քննության ավարտից հետո»․ այս մասին նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը։
Ըստ Մելքոնյանի կան որոշ հարցեր, որոնք պետք է դեռևս պարզվեն․ «Այնտեղ մութ բաներ կան, որ քննությունը պետք է պարզի։ Այդ գիշերով ինչ գործ ուներ բենզինը կացարանում, կամ կապիտանը ինչու գնաց բենզինը բերեց»։
Անդրադառնալով Եվոպական Միության որոշմանը, ըստ որի՝ 2 տարով Հայաստան է ուղարկվելու քաղաքացիալական առաքելություն, պատգամավորը պատասխանեց․ «Դա նշանակում է 2 տարի մենք կարող ենք զբաղվել մեր երկրի տնտեսությամբ, բանակաշինությամբ։ Մենք ունենք հույս, որ Ադրբեջանը չի հարձակվի»։
Հարցին, թե ինչու Ադրբեջանը միջանցքը չի բացում նույնիսկ, երբ պաշտոնական ԱՄՆ-ն է հորդորում բացել ճանապարհը, Մելքոնյանը պատասխանեց․ «Ալիևը կարող է ՌԴ-ի հորդորը չլսի, բայց եթե ԱՄՆ-ի հորդորը չլսի, իր վրա ծանր է լսելու»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությւոնների խնդիրներին պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչնչով չեն օգնում և պետք է արևմուտքի հետ համագործակցենք ու մեզ համար ստեղծենք այլընտրանքներ․ «Լավրովն էլ է ուզում այս հայկական կտոր հողը նվիրի թուրքերին»։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support