Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը: Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ընդլայնելու գաղափարը: Մարտին Էռնեկյանը նշել է, որ ընկերությունը հպարտ է բոլոր ներդրումներով, որ արվել են Հայաստանում և պատրաստակամություն հայտնել՝ շարունակելու դրանց ընդլայնումը՝ Կառավարության հետ պայմանավորված առաջանահերթությունների շրջանակներում: