Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես ասում եմ այն, ինչ որ տեղեկացել եմ զինվորների հետ հանդիպելուց հետո. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չեն պահպանվել անվտանգության պայմանները»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառներին։

Ազգային ժողովի նախագահը բացառեց, որ դեպքը կարող էր տեղի ունենալ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով և նշեց, որ ինքը ավելի շատ հակված է հավատալու պաշտոնական վարկածին․ «Ես ասում եմ այն, ինչ որ տեղեկացել եմ զինվորների հետ հանդիպելուց հետո։ Ես նկարագրեցի, թե ինչ է տեղի ունեցել․․․ դժբախտ դեպք է տեղի ունեցել, մեղավորները պատժվել են և պատժվելու են»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եթե բանակում այս իշխանության օրոք սկսված բարեփոխումները չլինեին, ապա նմանատիպ դեպքերը ավելի հաճախ կլինեին․ «Դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել դա մտցնել քաղաքական օրակարգ, դա անտեղի եմ համարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։