
A
A
Սամվել Տեր-Սահակյանը հռչակվեց Հայաստանի շախմատի 2023թ չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԳրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 2-րդ անգամ (2020, 2023) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի տղամարդկանց շախմատի 83-րդ առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, նա սպիտակ խաղաքարերով հաղթեց Ռոբերտ Հովհանիսյանին, վաստակեց 6,5 միավոր և գրավեց 1-ին տեղը: Չեմպիոնական կոչումից բացի նա նվաճեց նաև Հայաստանի հավաքականում խաղալու իրավունք:
Առաջատարից կես միավորով հետ մնաց անցած տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանը: Մրցանակային 3-րդ տեղը 5,5 միավորով զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանից