Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ընտանիքի գիրկը վերադարձավ 40 օր անց (տեսանյութ)

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում, ընտանիքի վերամիավորման նպատակով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեկ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 անձ: Վերջինս՝ Շուշիից տեղահանված ու Ստեփանակերտում ապաստանած Ավագյան ամուսինների որդին է՝ Ֆելիքսը: Մայրուղու փակ լինելու պատճառով պատանին ստիպված 40 օր մնացել է Կոռնիձորում՝ հոր ընկերոջ տանը: Խոստովանում է՝ այդ օրերին ամենաշատը կարոտել է իր 3 եղբայրներին: