A
A
Հերթեր՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին հատկապես Ստեփանակերտում բազմամարդ հերթեր հաճախ են հանդիպում: Ստեփանակերտում ամենաերկար հերթերը ձվի, կաթնամթերքի ու ծխախոտի խանութների դիմաց են: Ի դեպ, այս բոլոր ապրանքներն էլ վաճառվում են առանց կտրոնի: Շատ խանութներ իրենք են ինքնուրույն մեկ հոգուն վաճառվող ապրանքի առավելագույն չափ սահմանում: Բայց դա էլ չի փրկում: Շատ քաղաքացիներ, ժամեր շարունակ հերթում սպասելով, հեռանում են ձեռնունայն: