Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում սկսվել է կտրոններով առևտուրը (տեսանյութ)

Այսօրվանից 5 անուն ապրանք հանրապետության բոլոր խանութներում կվաճառվեն միայն կտրոնների առկայության դեպքում: Այդ ապրանքատեսակները բոլոր խանութներին մատակարարվելու են պետական պահուստներից՝ այսօրվանից սկսած 2-3 օրվա ընթացքում: ԱՀ ԳԳԱ հիմնադրամից հավաստիացնում են, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի խուճապի մատնվելու և գնումները ժամ առաջ, այլ բնակավայրում, կամ այլ թաղամասում գտնվող վաճառակետերից կատարելու կարիք չկա։