Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլորն են պատասխանատու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Սեյրան Օհանյանը քիչ առաջ մեզնից է իմացել, քիչ առաջ տեղեկացանք մամուլից»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրերին, որոնցով թույլտվություն են խնդրում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։

Պատգամավորը, անդրադառնալով Գեղարքունիքում զորանոցի հրդեհին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, նշեց, որ իշխանությունը պատասխանատու է դրա համար, սակայն ինչպես միշտ մեղքը բարդում են զինվորականների վրա․ «Հայաստանի մեծ մասը դարձել է սահմանամերձ։ Առաջնագծի բազմաթիվ գծեր խայտառակ վիճակում են… Բոլորն են պատասխանատու»։

Վարչապետի պնդմանը, որ պաշտպանության համար աննախադեպ բյուջե են հատկացրել, Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Անցած տարվա փողն են բերել հատկացրել»։

Պատգամավորի կարծիքով՝ չկա համակարգային բարեփոխում, չկա հայեցակարգ, թե ինչպես պետք է բարեփոխվի բանակը․ «Անմեղսունակ, անկարող են։ Իրենք թշնամուն չզայրացնելու կամ բանավոր խոստումների արդյունքում ամբողջական այն աշխատանքները չեն իրականացնում, որը պետք է իրականացնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։