
Հայաստանում կանցկացվի սեղանի թենիսի սիրողական մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար: Այդ մասին հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:
Մրցումները կանցկացվեն տարիքային երկու և գործող մարզիկների խմբերով.
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ
գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման
Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, գործող պրոֆեսիոնալ մարզիկները՝ առանձին խմբով, որոնք չունեն առողջական խնդիրներ:
Ի դեպ, մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Առաջին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, իսկ եզրափակիչ փուլում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ։