Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Մեր հետագա թույլ կամ ուժեղ լինելը կախված է Արցախի դիմակայությունից. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի հետագա թույլ կամ ուժեղ լինելը կախված է Արցախի դիմակայությունից: Իր ֆեյսբուքյան էջում Արամ Սարգսյանը գրել է.

«Գազամատակարարման անջատումը Արցախում հիմնավորում է, որ առաջիկայում Ալիև-Փաշինյան, կամ Ալիև-Արցախի իշխանություն հանդիպման պարտադրանք կա և մինչև հանդիպելը Ալիևը փորձում է պոկել առավելագույնը։ Մեր հետագա թույլ կամ ուժեղ լինելը կախված է Արցախի դիմակայությունից ու արցախցու տոկունությունից։ Հ.Գ. Ես որ չեմ կասկածում...»: