A
A
Կանաչ ջրածնի արտադրության ու այլ հարցերով համագործակցության մասին քննարկում՝ Գերմանիայում
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է նաև Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, 2022 թվականի ընթացքում ոլորտում արձանագրված աճը, ինչպես նաև բիզնես միջավայրի առավելությունները՝ հայտնում են նախարարությունից:
Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ուղղություններով:
Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկա Բրանտները կարևորել է Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը: