Բացել լրահոսը Փակել լրահոսը
320187851_1505181229971396_9180157755151035782_n
A A
Պաշտոնական

Կապան - Վերին Խոտանան ճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը

Հունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան - Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել ավտոմեքենան։