Միգուցե փորձ արվի մեկնել Արցա՞խ․ Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ որպես Հայաստանի և Արցախի ԱԺ-ների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, արդյո՞ք նախատեսվում է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։
«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ի և 14-ի դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։
Արձագանքելով՝ Մինասյանը շետեց, որ գուցե սա լավ առիթ է, որպեսզի դեպի Արցախ պատգամավորական այց կատարվի։
«Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները, որոնք ճանաչվել են նաև իրենց կողմից, պետք է կյանքի կոչել»,- ասաց Մինասյանը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահը ասաց․
«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը ինչպես կարելի է իրագործել, իսկ առցանց քննարկման մասով կարող ենք քննարկել, հասկանալ։ Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ինչու՝ ոչ»։