Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Ձորաղբյուրի ձիարշավարանի տարածքում այրվել է վագոն-տնակ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 15-ին, ժամը 11։51-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 21 քմ):