Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (3)
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնությունը հնարավոր է անցկացվի թերի կազմով

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունների բացման արարողությունը:

Նախ կայացավ կանանց մրցաշարի վիճակահանությունը։ Առաջին համարը բաժին հասավ Աննա Խաչատրյանին։ Այնուհետև հաջորդ համարները քաշեցին Սուսաննա Գաբոյանը, Նարինե Գասպարյանը, Մարիա Գևորգյանը, Աստղիկ Հակոբյանը, Նվարդ Հայրապետյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը, Արփինե Գրիգորյանը և Վերոնիկա Խաչատրյանը։

Տղամարդկանց առաջնության վիճակահանությանը 10 մասնակիցներից մասնակցեցին 9 շախմատիստ։ Ինչպես նշեց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն այժմ գտնվում է զինծառայության մեջ և առայժմ գտնվում է իր զորամասում։

Նրան նախապես շնորհվեց 10 համարը։ Եթե Սարգիս Սարգսյանը բաց թողնի առաջին երկու տուրերը, ապա առաջնությունը կանցկացվի 9 շախմատիստներով։

Ահա վիճակահանության արդյունքները․

1․ Ռոբերտ Հովհաննիսյան

2․ Տիգրան Լ․ Պետրոսյան

3․ Տիգրան Հարությունյան

4․ Զավեն Անդրիասյան

5․ Արմեն Բարսեղյան

6․ Մանուել Պետրոսյան

7․ Մամիկոն Ղարիբյան

8․ Արամ Հակոբյան

9․ Սամվել Տեր-Սահակյան

 

Առաջնությունները կմեկնարկեն վաղը և տեղի կունենան ամեն օր՝ առանց հանգստյան: Խաղերի սկիզբը՝ ժամը 15:00-ին: