Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ իշխանությունը աջակցում է ֆինանսապես, ասում են այսքանը կարանք անենք, ավել չենք կարա. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Մարդիկ որ ապրում են Հայաստանում, հարյուր տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադա» այս կարծիքին է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա կարծում է, որ  Հայաստանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն միջազգային կազմակերպություններին՝ նշելով Արցախում մարդու իրավունքների խախտումները։

Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջի ժամանակ պատասխանելով Ա1+ի հարցին, թե ինչ սպասումներ ունի ՀՀ իշխանություններից, Վարդանյանը նշեց «Հայաստանի իշխանությունը իր դիրքորոշումը ասել է, իրենք աջակցում են ֆինանսապես, իրենք աջակցում են իրավական ուղղությամբ, իրանք ասում են կարող ենք այսքանը անել, ավել չենք կարող։ Դրա համար կապ չունի, թե ես ինչ եմ իրենցից սպասում, իրենք իրենց պատասխանը տվել են, որ կարան այսքանը անեն»։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support