Հապաղել չի կարելի․ ժամանակն է անմնացորդ աջակցել մեր հայ դաշնակիցներին․ ֆրանսիացի սենատոր
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիացի սենատոր Վալերի Բուայեն թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով․
«Երեկ երեկոյան բոլորս համախմբված էինք Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելու ազդեցիկ գործողություններ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջ դնելու համար Հայաստանի և Արցախի դեմ այս հարձակումներին։ Հապաղել չի կարելի։ Ժամանակն է անմնացորդ աջակցել մեր հայ դաշնակիցներին»:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն 120 հազար արցախահայերի ցույց էր կազմակերպվել։
Hier soir nous étions tous unis devant l'Assemblée nationale pour demander des actions fortes contre l'#Azerbaïdjan afin de mettre un terme à ces attaques contre l'#Arménie et l'#Artsakh. L'heure est à l'urgence ! L'heure est au soutien sans faille à nos alliés arméniens ! pic.twitter.com/cnmGzYfbvM
— Valérie Boyer (@valerieboyer13) January 11, 2023