Բացել լրահոսը Փակել լրահոսը
325215424_714650553353449_6528266577503289266_n
A A
Հասարակություն

417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում. Numbeo

Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։ Այս տեղեկատվությունը հրապարակել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։

Այս ցուցանիշը կարևոր է նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից։

Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։ 🖇 Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։