Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական
A A
Պաշտոնական

Ինչ գործի շրջանակներում են խուզարկվում մի քանի դաշնակցականների տները․ ՔԿ-ն պարզաբանում է

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանում է ներկայացրել մի խումբ դաշնակցականների տներում խուզարկությունների վերաբերյալ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․

Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․ 2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում։