Բացել լրահոսը Փակել լրահոսը
324841432_2410539939108207_6109660562684930910_n
A A
Պաշտոնական

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: