Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակով 88
A A
Պաշտոնական

Դանակահարել փորձողին խանգարել էր ու վնասվածք ստացել

Հունվարի 8-ին, ժամը 22.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Նշված հասցե օպերատիվ խումբ էր մեկնել:
Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված հասցեում օտարերկրյա երկու քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել մյուսին, ապա փորձել էր խփել դանակով, սակայն հիվանդանոց տեղափոխված տղամարդը խանգարել էր նրան՝ ստանալով վնասվածքներ:

Հունվարի 9-ի կեսգիշերին 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: