Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
Աջակցիր «Ա1+»-ինԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
· 15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
· 22.01.2023 թ. - «Օտար լեզուներ»
· 29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
· 04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»
· 05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
· 12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում: Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
ԿԳՄՍ նախարարություն