«Լացիոյի» ֆաները դեմ են ռասիստական վանկարկումների արգելքի օրենքին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Լացիոյի» արմատական երկրպագուները հրապարակայնորեն բողոքել են ռասիստական վանկարկումների արգելքի դեմ։
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը փակել է «Օլիմպիկո» մարզադաշտի Curva Nord հատվածը, քանի որ այնտեղ գտնվող ֆաները հաճախ ռասիստական կոչեր են անում, ինչն արգելված է ֆեդերացիայի նոր կանոնակարգով: Այն բանից հետո, երբ «Լացիո» ակումբը հրաժարվել է բողոքարկել այդ որոշումը, երկրպագուները հանդես են եկել բաց նամակով:
«Սա սովորական կեղծավոր ֆուտբոլային աշխարհն է, որը պատրաստ է բոլորին դատապարտել քաղաքական կոռեկտության անվան տակ։ Նրանք վրդովված են վանկարկումից և փակում են ամբողջ հատվածը 10 հազար հոգու համար։ Ի՞նչ պատճառով։
Հիշեցրեք նրանց, որ բոլորը համաձայնել են փողի համար խաղալ Քաթարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունում, մի երկիր, որն իսկապես ռասիստական է, հոմոֆոբ և մինչև ոսկորների ծայրը խտրական, որտեղ կանայք չեն կարող նույնիսկ տանից դուրս գալ:
Թարմացնենք նրանց հիշողությունը, քանի որ մարզադաշտերում ուրախանալու մշակույթը միշտ էլ այսպիսին է եղել, կողմերը վիրավորում են միմյանց, բայց ոչ ոք այդ պատճառով երբեք չի փակել հատվածները։
Նրանք դա արեցին մեզ ցավ պատճառելու, մեզ խորտակլու համար՝ հանուն կեղծ ռասիզմի դեմ պայքարելու, որը նրանք օգտագործում են, երբ դա իրենց է ձեռնտու:
Մենք շարունակելու ենք ելույթ ունենալ առանց ծնկներս ծալելու, մենք միշտ պաշտպանելու ենք մեր «Լացիոն»՝ Իտալիայի և Եվրոպայի բոլոր մարզադաշտերում, ի դեմս նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա և ցանկանում են կոտրել մեզ։ Նրանք պետք է հասկանան, որ դա երբեք չի աշխատի», - ասված է նամակում: