Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կարելի է տարբեր երկրներում նույն կերպ շրջափակել ադրբեջանական դեսպանատները․Aravot.am (տեսանյութ)

«Այս պահին մենք կարծես թե մնացել ենք մենակ: Եվ ոչ մի երկիր գործնական քայլ չի անում, որ այս հարցը լուծվի,- Արցախի շրջափակման մասին ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանը («Մրո»):

- Այ, այստեղից պետք է սկսենք՝ մենք ի՞նչ ենք անում, մենք ի՞նչ ենք արել այս 2 տարվա ընթացքում, որ չգանք, չհասնենք դրան»:

Համահունչ պնդում իր ամանորյա ուղերձում արել էր նաեւ ՀՀ վարչապետը, թե «Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը», սակայն նաեւ հավելել էր. «Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»: Հարցին՝ արդյոք միջազգային հանրության հայտարարություններն ազդո՞ւմ են Ադրբեջանի իշխանությունների վրա՝ եթե հաշվի առնենք, որ որևէ փոփոխություն չեղավ դրանցից հետո, հաղորդման մյուս հյուրը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Եթե ազդեցություն լիներ՝ գոնե Փելոսիի գալուց հետո, ՀՀ սահմանից դուրս կգային ադրբեջանական ուժերը… Բայց փաստորեն՝ ոչ մի ազդեցություն չունի: Եվ ընդամենը՝ հա՞, ծեծել են քեզ, դե լավ, գլուխդ կշոյենք, երկու հատ էլ կոնֆետ կտանք, մի քիչ կեր, զբաղվիր»: «Մենք էլ ուրախանում ենք այդ հայտարարությունների համար»,- հավելեց Արսեն Գրիգորյանը:
Շարունակությունն՝ այստեղ