Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 5-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ: Միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: