Բացել լրահոսը Փակել լրահոսը
322713465_567824008150470_4289303599807747708_n
A A
Պաշտոնական

Արցախում 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների. քննարկում

Արցախում 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների: Քննարկման ընթացքում նման դիտարկում է արել մարդու իրավունքների նախկին պաշտպան, Թաթոյան հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թվում` ամփոփելով փաստական տվյալները ադրբեջանական հանցավոր արարքների վերաբերյալ և դրանց հակազդելու համատեղ քայլերը Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan), գործող Պաշտպան Գեղամ Ստեփանյանի(Gegham G. Stepanyan), ինչպես նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundationի անձնակազմի հետ միասին:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է. 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով»: