Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureց
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական նամակներ է ստանում գալիք տոների առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձներ և նամակներ է ստանում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

Վարչապետ Փաշինյանին շնորհավորական նամակներ ու բացիկներ են ուղարկել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը,

Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը, Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Հուսեյն Արնուսը, Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթին, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասը,

Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Շանհայի համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Ճան Մինը: