Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Հասարակություն

Նոր տարի, նոր համակարգ․ ինչ է հայտնի պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգի մասին (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունները մտադիր են 2023 թվականից Հայաստանում ներդնել առողջապահական ապահովագրական համակարգ։ Նախկին բոլոր իշխանությունները, անգամ առողջապահության բոլոր նախարարները բարձրացրել են համակարգի ներդրման անհրաժեշտության հարցը, բայց չեն ցանկացել կամ չեն համարձակվել այդ ուղղությամբ քայլ անել։

Գործող իշխանությունները հարցը մեկ անգամ էլ քննարկեցին դեկտեմբերի 1-ին և խոստացան հաջորդ տարվանից սկսել համակարգի ներդրման գործընթացը։

Նրանք այդ հարցը երկար են քննարկել՝ անգամ երկու տարի առաջ մշակել էին մի տարբերակ, որի համաձայն աշխատողի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պետք է 6 տոկոսի պահում արվի, բայց հետո դա մի կողմ դրեցին ու սկսեցին նորը մշակել։

Մանրամասները՝ տեսանյութում