Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» պարտվեց

Սպորտ
0db593e54c36841d887b4b7087f269e6

Կապանի «Գանձասարը» Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում 1:2 հաշվով զիջեց Աշգաբադի «Ալթին Ասիրին»:
Այդպիսով, վերջինս երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց այդ մրցաշարում եւ պարգեւատրվեց 20 հազար դոլարով: «Գանձասարը» երկրորդ տեղը գրավելու համար կստանա 10 հազար դոլար:

Հիշեցնենք, որ խմբային փուլում երկու թիմերն արդեն հանդիպել էին: Այդ խաղն ավարտվել էր «Գանձասարի» հաղթանակով` 1:0:

3-րդ տեղը գրավեց Բալկանաբատի «Նեբիտչին», որը 11 մ հարվածաշարով առավելության հասավ երկրի չեմպիոն «Մերվի» նկատմամբ, 0:0, 11մ` 4:2: