Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
9c050fe80cafd4b8e5d0ee6a86827ff7

Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 6-րդ տուրում միմյանց հետ մրցեցին մեր երկու շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Սեւերով հանդես եկող Էլինան արագ փոխանակեց խոշոր խաղաքարերը: 32-րդ քայլին ստեղծվեց հավասար իրավիճակ եւ կողմերը համաձայնեցին խաղաղ դաշն կնքել: Մնացած պարտիաները դեռեւս շարունակվում են:

Էլինա Դանիելյանը չնայած առաջին կես միավորը կորցրեց, սակայն շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդող Մարի Սեբագը, Պիա Կրամլինգը եւ Մարթա Ֆիերոն արդեն ետ են մնում 2,5 միավորով:

Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 2 միավոր եւ դեռեւս տեղ է զբաղեցնում աղյուսակի ստորին հորիզոնականներում:

Վաղը Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի Քաթարի ներկայացուցիչ Ժու Չենի հետ: