Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոտի Դեմելը կհեռանա «Միկայից»

Սպորտ
cb859771e6a39cb6e8c3f02f99ea4727

Երեւանի «Միկա» եւ «Ռուսենբորգ» ակումբների միջեւ համաձայնություն է ստորագրվել, ըստ որի մեր թիմի 22-ամյա հարձակվող Բոտի Դեմելը կտեղափոխվի նորվեգական թիմ: Այդ մասին տեղեկացնում է «Միկայի» մամուլի ծառայությունը: Բոտի Դեմելն առաջիկա օրերին կմեկնի Նորվեգիա եւ բուժզննումից հետո երկարաժամկետ պայմանագիր կկնքի Նորվեգիայի բազմակի չեմպիոնի հետ:

Տեղեկացնենք, որ կոտդիվուարցի ֆուտբոլիստը «Միկայում» հանդես էր գալիս 2008 թվականի նոյեմբերից: Նա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 44 հանդիպում եւ խփել 22 գոլ: