
A
A
Պատմական նվաճում. բասկետբոլի թիմը հաղթել է 2022թ բոլոր խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինՀունական «Օլիմպիակոս» բասկետբոլային ակումբը եզակի պատմական նվաճման է հասել:
Ինչպես նշում են հունական լրատվամիջոցները, թիմը 2022 թվականի ընթացքում հաղթանակ է տարել ազգային մրցաշարերում անցկացրած բոլոր 37 հանդիպումներում. 25 հաղթանակ Հունաստանի լիգայի կանոնավոր առաջնությունում, 8՝ լիգայի փլեյ-օֆֆում, 2-ական՝ Հունաստանի գավաթում և Սուպերգավաթում։
«Օլիմպիակոսը» վերջին անգամ ազգային մրցումներում պարտվել է 2021 թվականի նոյեմբերի 22-ին, «Պանատինաիկոսից»: Թիմը հաջորդ խաղն անցկացնելու է 2023 թվականի հունվարի 8-ին։ Այդ պահին «Օլիմպիակոսի» անպարտելի հանդիպումների շարքը կկազմի 412 օրական: