A
A
Խաղալու են հաղթելու համար
Մարտի 1-8-ը ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Մալթայում մասնակցելու է Եվրոպայի 2013 թ առաջնության ընտրական փուլին: Մարտի 3-ին մեր ընտրանին կհանդիպի Ֆարեյրան կղզիների, մարտի 5-ին` Վրաստանի, իսկ մարտի 8-ին` Մալթայի հավաքականների հետ:
Հավաքականը մարզումները սկսել է հունվարի 10-ից, իսկ փետրվարի 22-28-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում:
Փետրվարի 26-ին մեր թիմը ստուգողական հանդիպումում ուժերը փորձեց «Փյունիկի» պատանեկան թիմի հետ մրցախաղում: Այն չնայած ավարտվեց փյունիկցիների հաղթանակով` 1:0, սակայն մեր ընտրանու խաղն ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեց: