Բացել լրահոսը Փակել լրահոսը
սիգ
A A
Հասարակություն

Վանաձորում կանխվել է 180կգ սիգի ապօրինի տեղափոխումը

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ժամը՝ 07։00-07։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է ԲԸՏՄ-ն։
 
Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180կգ «սիգ» տեսակի ձուկ։
 
 Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։
 
 Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
 
Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը: