Լեւոն Արոնյանը 3-րդն է աշխարհում
Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների եւ շախմատիստուհիների վարկանիշային հերթական աղյուսակները:
Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ով իր ակտիվում ունի 2817 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը` 2815: Առաջին եռյակը 2808 միավորով եզրափակում է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների թվում ընդգրկված են Հայաստանի երեք այլ շախմատիստներ` Սերգեյ Մովսիսյանը (29-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (65) եւ Վլադիմիր Հակոբյանը (67):
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է հունգարուհի Յուդիթ Պոլգարը` 2686 միավոր: Ապա հաջորդում են հնդկուհի Հումպի Կոներուն (2607) եւ աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանը (2602):
Էլինա Դանիելյանը 25-րդն է աղյուսակում, Լիլիթ Մկրտչյանը` 26-րդը, Լիլիթ Գալոյանը` 84-րդը: