A
A
Հայտնի դարձան հաղթողները
Էջմիածնում ավարտվեց նետաձգության Հայաստանի ձմեռային բաց առաջնությունը; Եռօրյա համառ պայքարից հետո տղաների պայքարում 1-ին տեղը գրավեց Վասիլ Շահնազարյանը:
Այս անգամ նախորդ տարվա չեմպիոն Արշակ Պետրոսյանը միայն երկրորդն էր,լավագույն եռյակը եզրափակեց Դավիթ Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում երկրորդ տարին անընդմեջ հաղթող դարձավ Գոհար Շահնազարյանը, 2-րդ տեղ գրավեց Նունե Վասիլյանը, երրորդը`Ռոզա Գրիգորյանն էր:
Եզրափակիչին մասնակցեցին 8 մարզիկ-մարզուհի, ովքեր էլ վիճարկեցին առաջինից 4-րդ տեղերը;
Առաջնությունից հետո լավագույնները կհամալրեն հավաքականի կազմը, որը ապրիլի 10-ից 17-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը. մեզ հետ զրույցում ասաց հավաքականի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը: