Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» պայմանագրեր ստորագրեց

Սպորտ
532c352a43ca2df0151ba58f783a8e6a

Գյումրիի «Շիրակը» 2 տարվա պայմանագիր է կնքել Կարեն Ն. Խաչատրյանի եւ Արտակ Օսեյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտակ Օսեյանը, որը Երևանի «Բանանցի» մարզադպրոցի սան է, «Շիրակի» հետ մարզվում է հունվարից եւ մասնակցել է ուսումնամարզական բոլոր երեք հավաքներին։

Կարեն Ն. Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանի «Կիլիկիայում», որը, ինչպես հայտնի է, այս տարվա սկզբին կազմալուծվել է: Նա եղել է այդ թիմի գլխավոր ռմբարկուն եւ նախորդ 3 առաջնություններում խփել է 19 գոլ։