Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԱՆ
A A
Պաշտոնական

87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են

Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների տեղափոխումը կիրականացվի փուլ առ փուլ: Մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև «Zhong Tong» մակնիշի 30 ավտոբուս:

Նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ ընթացքի մեջ է վարորդների հավաքագրման գործընթացը: Արդեն իսկ գրանցվել է քննությոնները հանձնած 120 վարորդ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում:

 Երևանի քաղաքապետարան