Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնները հայտնի են

Սպորտ
1a0748797b933075fb020648c4e32044

Հայտնի դարձան ծանրամարտի Հայաստանի 2010 թ բոլոր չեմպիոնները: Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի 2010 թ առաջնությունը:

Ավանդույթի համաձայն վերջինը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային մարզիկները: Չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց վանաձորցի Արթուր Բաբայանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 185 կգ ծանրաձողը, իսկ հրումում` 220 կգ:

Երկրորդ տեղը զբաղեցրեց գյումրեցի Հայկ Հակոբյանը, ով 10 կգ-ով քիչ բարձրացրեց չեմպիոնից: Բրոնզե մեդալին 377 կգ արդյունքով տիրեց Գոռ Մինասյանը:

Մնացած քաշերում չեմպիոնի կոչումը նվաճեցին հետեւյալ ծանրորդները.
62 կգ` Սմբատ Մարգարյան - 258 կգ երկամարտում
69 կգ` Վանիկ Ավետիսյան - 321 կգ
77 կգ` Նորայր Տոնոյան - 315 կգ
85 կգ` Գոռ Խաչատրյան - 320 կգ
94 կգ` Էդգար Գեւորգյան - 370 կգ
105 կգ` Գեւորիկ Պողոսյան - 395 կգ