Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lavagwujn
A A
Սպորտ

Մարզական լրագրողները քվեարկությամբ ընտրել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

ԿԳՄՍ նախարարությունն այսօր Երևանի «DoubleTree by Hilton» հյուրանոցում անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը:

Առաջինը քվեարկեցին հավատարմագրված մարզական լրագրողները։ Նրանց վարկածով բոլորից շատ ձայներ վաստակեց մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ 145։ Երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ 123 ձայն, երրորդ՝ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը՝ 105։

Նշենք, որ 1-ին տեղի համար մարզիկը ստանում է 10 միավոր, 2-րդ՝ 9, և այդպես շարունակ։ Լրագրողների վարկածով լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Անի Հովսեփյանը, ըմբիշներ Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը և հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը։

Հավելենք, որ Հայաստանի 10 լավագույն մարզիկների վերջնական ցանկը հայտնի կդառնա մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկությունից հետո։